Corruption doesn’t exist ???
September 26, 2007Was waiting for the English version of this article to appear, but still can’t find it. However quoting and linking to a very interesting article on ”168 zham” weekly, which perfectly reveals the corruption manifestations at educational institutions, particularly at school #68 in Erebuni district. And as someone from that district I can assure that all the allegations made against the headmistress of that school are grounded, as I have witnessed the developments of this outrage. In two words, the headmistress of that school is said to gather money from pupils and teachers to buy a car for herself, and not only, she makes them gather huge amount of money for every occasion – her birthday, March 8, New Year, etc.. So after a complaint made to “168 zham” by a parent of one of the pupils studying at that school, the dismissed teachers mustered up their courage to present the weekly with new, very serious facts about the corrupted headmistress. I’m still waiting to see what measures the Ministry of Education will take regarding this case or it will be again considered as a tiny incident. Personally, I think, that if this corrupted woman continues occupying her current post, instead of being dismissed from it, that will be the last hope for any possible justice in this country.
Օրերս «168 Ժամ» թերթի խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Էրեբունի համայնքի թիվ 68 դպրոցում զավեշտի հասնող դրամահավաք է սկսվել: Մեզ զանգահարողը նույն դպրոցի աշակերտներից մեկի մայրն էր, ով հասկանալի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակել, սակայն տեղեկացրեց, որ դպրոցում անհավանական իրադարձություններ են տեղի ունենում: Նրա հավաստմամբ` դպրոցի մանկավարժական կազմն ակտիվ կերպով լծվել է յուրաքանչյուր աշակերտից 6000 դրամ գումար ստիպողաբար հավաքելու գործին: Տիկնոջ խոսքերով` երեխաներից գումարը հավաքագրվում է, որպեսզի դպրոցի տնօրենն ավտոմեքենա գնի: Նա նաեւ տեղեկացրեց, որ, քանի որ ինքը չի կարողացել անհրաժեշտ գումարը տալ, ծնողական ժողովի ժամանակ դասղեկն ասել է` «Ի՞նչ եք մտածում գումարի համար, ձեր փոխարեն ես եմ տվել: Փողն անպայման պիտի տաք, որովհետեւ իմ գրպանից եմ այն դրել»: [...]
[...]Մենք կապվեցինք թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանի հետ, ով բավականին բարեհամբույր պատասխանեց մեր հեռախոսազանգին: Սակայն, երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ են աշակերտներից փող հավաքում իր համար մեքենա գնելու նպատակով, տիկին Ազիզյանը խիստ զայրացավ: Բացի այդ, նրա վերաբերմունքից ակնհայտ էր, որ այս հարցադրումը նրա համար անակնկալ չէր: «Նախ՝ ես արդեն գնել եմ «Մերսեդես-կուպե» մեքենա: Ես ձեր հարցերին չեմ պատասխանի, մինչեւ որ գրավոր դիմում չներկայացնեք: Օդից վերցրած ահազանգերին պատասխանելը նպատակահարմար չեմ գտնում: Հրաժարվում եմ պատասխանել ձեր հարցին, որովհետեւ ամեն մի անանուն զանգերի պատասխանելու ժամանակ էլ չունեմ»,- բարկացած ասաց նա` սպառնալով, որ ահազանգի մասին հրապարակում տեսնելուն պես դատի կտա հոդվածը գրող լրագրողին: Հարկ է նշել մի կարեւոր հանգամանք՝ տիկին Ազիզյանը մեր զրույցի ընթացքում չհերքեց, որ իր տնօրինության տակ գտնվող դպրոցում դրամ է հավաքվում:[...]





