… սովորական …
Շաբաթ` առավոտ.
գիշերը կարծես հանգիստ եմ քնել,
ու արթնացել եմ ոչ թե զարթուցիչիս ելևէջներից,
որն ամեն առավոտ ինձ համար “Ով սիրու~ն, սիրու~ն” է երգում,
այլ` արևաշողի…ա~խ… ջերմ հպումից,
ու երգում եմ կրկին`
“Առավոտ լուսո, արեգակն արդար”…
Երկար քնելու մեջ մեկ լավ և մեկ վատ բան կա.
մեկ` որ երկար ես քնում,
մեկ էլ` երկար քնելդ նշանակում է, որ այսօր աշխատանքդ ոչ թե կանուխ է ու դրսում,
այլ` մի քիչ ուշոտ, բայց ներսում.
Նորից խոհանոց, գազօջախ,
փոշեկուլ, բաղնիք-զուգարան,
պոլի շոր, փոշիներ, նորից արդուկ…
Ու այդ ամենից հետո` բաղձանք դեպի մաքուր ջուր, բազկաթոռ
ու քեզ նախկինում նողկալի, իսկ այժմ շատ-շատ հարազատ հեռուստացույց:
Արդեն ժամն է.
Գնամ հասնեմ աշխարհի ծերը` ընկերոջս հիվանդատես,
որ հասցնեմ մնացածն էլ (չմոռանամ բոթաս առնել):
Ու նորից մա-մե-մի-մո-մու,
կրկին զի-հի-հի,
գռուդնոյն աշխատացրու,
բերանդ բացի` ժպտալով,
ակնթարթի մասին չմոռանաս,
(մեկ էլ բոթասի…
Վա~յ.. բայց ախր փողս ծախսեցի)…
Անցողիկ նոտաներին ուշադրություն դարձրու…
Թե էսօր բոթաս չառնեմ, էլ չեմ առնի,
ծակ բոթասով էլ ման եմ գալիս` ծուռ են նայում,
թե չէ ի՞նչ, ծակ բոթասով մարդ չեք տեսե՞լ:
Չալարեմ, իջնեմ տղերքին տեսնեմ,
պարտքով փող ուզեմ, վաղը կտամ, ճիշտ եմ ասում:
……………
Թուուուու~~~ …
Թե չէ չգիտես, որ քո հագով ոչ շոր կա, ոչ կոշիկ,
եղածներն էլ էս մեկի նման են`
միակը և վիտրինայի վրա երկար մնալուց կեղտոտված,
ես էլ թարսի նման չեմ պատրաստվում արդեն կեղտոտ բոթասին քաշովս մեկ փող տամ
(հեռախոսիս տվեցի` խերվեցի, բախտավոր գլխիս).
շատ էլ որ բոլոր “էլիտար” խնութների բոթասներից մենակ էս մեկնա հագովս….
…..……..
Ի~նչ լավ եղանակ է…
Ուզում ես քայլել,,քայլել
Ժպտալ արևին,,, ու արևն էլ` քեզ
Քայլդ դեռ չարած քամու հետ թռչել..
(Ջհանդամը բոթասը),
Մեկ էլ զգույշ` չվրաերթես այն կնոջը
(երևի բոմժ ա…բայց ես բոլոր բոմժերին ճանաչում եմ, ուզում եմ դեմքը մտաբերել),
որ հենց հիմա քաղաքի ամենակենտրոնի աղբամանի միջից զգուշությամբ քաշում է ճլորած,
մի քանի տեղից կծոտած, թղթից էլ բարակ պեռաշկին,
ու գաղտագողի, աջ ու ձախ նայելով` հապշտապ ճանկում է
և ագահությամբ բերանի մեջ ճխտելով` հեռանում:
Իսկ դու, քամու թռիչքի իներցիայով արբած,
չես էլ հասցնում կանգնել, հետ գնալ… ու…
Ու… չգիտեմ … մի բան անել…
Նամանավանդ, երբ հիշում ես, որ պայուսակումդ տանձի հյութ ունեիր.
գուցե խմեր` ուտելիքը բկին չկանգներ:
Էհհհ….
Չեն էլ թողնում մի քիչ ճախրես…
Ու էդ պահին հետևից լսում ես մի պառավ կնոջ ձայն.
“Բալա ջան,, օգնես էս բորդուրը իջնեմ”,
արագ շրջվում ես ու հասկանում,
որ խնդրանքը ոչ թե քեզ, այլ երկու օրոր-շորոր օրիորդների է ուղղված,
որոնք, թերևս, արհամարհանքով նայում են տարեց, պուճուր-մուճուր, գլխաշորով ու մի երեք խալաթ իրար վրա հագած կնոջը,
երևի մտքում էլ ասելով`
“Մեկը լինի մեզ օգնի,, էս կրունկների վրա կոտորվեցինք”,
ու դիք-դիք անցնում են:
….Տատի ջան, վազում եմ քեզ օգնելու, մեղքս քավելու,
Էս էլ իմ ձեռքը
(տեսնես, որ մեծանամ ես է՞լ էսքան կպուճուրանամ, կմտնեմ…
Օօ~օֆ.. բալամ, բալամ…)…
Ու ստանալով տատիի օրշնանքները, մեկ էլ` հորդորը իրեն չմոռանալ հարսանիքիս հրավիրել,
ինձնից գոհ-գոհ հեռանում եմ …
Ջհայնամը բոթասը~~~
Բայց ախր առավոտից փողոցները թրև ես գալիս,
Սոված չե՞ս, ծարավ չե՞ս…
Իսկ էստեղ այնքա~ն համեղ խնձորով բլիթներ են վաճառու~մ…
…………..
Բոթաս չառա…
էս էլ քո փողը… մերսի
Գիտեմ.. գիտեմ..
Հեսա կասես “էլի ուտու՞մ ես”,
Վրայիցս էլ չի երևում,
Էն ծակ բոթասս էլ հագնեմ իսկը Կորեայի որբերից կլինեմ.
Էնքան ասեցիր` բկիս շարվեց…
Հաաա…ճիշտա.. մոտս հյութ ունեմ.. տանձի~
Էս մնացածն էլ չեմ կարա ուտեմ,
Իսկ սա էլ քո` երեկվա չկերած մսով կարկանդա՞կն է:
Չգցե”’ս,
Տու’ր ինձ,
Չէ, ես միս չեմ ուտում,
Բայց տո’ւր ինձ…
Ես գիտեմ….
……….
Տուն գնալու ճանապարհին մսով կարկանդակն ու խնձորով բլիթը թողնում ես տեսանելի մի վայրում` մեծ քարե ծաղկամաններից մեկի վրա.
Էստեղ երևի հարմար է…նկատելի…
Հույս ունեմ, որ աղբը չեն նետի…
Իսկ կանգառում նորից նույն ժամին բարի գիշեր ես մաղթում արդեն մոտ 20 օր իրենց արտակարգ քաղաքը հսկող զինվորներին տուն տանող զինվորական մեքենաների շարասյանը…
Բարի գիշեր~~~
Վաղը նորից արև է լինելու… ![]()
April 2, 2008 at 8:01 am
մի շատ սովորական շատ լավ օր,
Ես էլ Զառա, արդեն 7-8 տարի կլինի , ինչ բոթաս եմ ման գալիս որ առնեմ,
իմ ուզածը չմ գտել դեռ, թե ասա այ մարդ, բոթասա էլի, հենա աղջիկը ծակ բոթասա հագնում ու էդքան կյանքով լի է
Իսկ զինվորներին հաջող անելը, դու ևս մեկ անգամ անցար իմ սիրած աղջկա տիպարի մեջ,
Առաջին անգամ, որ նկատեցի, թե ինչպես մի աղջիկ , երբ 2004ին թե 2003 ին, քաղաք բերված զինվորնրին տենալով ավտոբուսներնի մեջ առավոտյան քնած, ասաց.«Վախ, տղերք ջան…» …
Չէ՛, շատ լավ օր էր, բայց դե իզուր հեռախոսիդ մասին հիշեցիր
April 2, 2008 at 9:35 am
Հավատա,,, սիրած աղջկա տիպարի մեջ մտնելու նպատակ չեմ ունեցել
Հաաա… բոթաս ասելով էլ կմնամ,,, էստեղ էդ հարցը բուրդա!!!
Իսկ հեռախոսի մասին հիշեցնում ա հին հեռախոսս… քոռացա!!!
April 9, 2008 at 3:57 am
skszbum chei nkatel april2, 2008,by Zarchka:)!!!!!!!!!!!!!!
April 9, 2008 at 6:22 am
Bari galust im blog!!!
Pastoren ete chimanayir vor Khache chi cheir karda?? …..
April 9, 2008 at 7:54 pm
shnorhakalutyun!:)) kkardayi iharke…es espisi”SOVORAKAN” patmutyunner sirum em
harazata shat… 
May 4, 2008 at 6:11 am
Barev Zarchka jan,
Der anzaz amar em zanotazel graznerid.kardazi qo blogum qo mtqeru “sex..love..” hishum es? Uzum ei qo het shpvei et blogum baiz heto et amen inchu animast tvaz(et blogum vijelu eli). De mi xosqov inch asem,jishtn asaz hakasakan tipar es inz tvum,vonz jisht bazatrem,vonz vor qo nerqin payqaru yev haskanum em yev chem haskanum.Mek el mi pah shat ankexz u realutyunu tesnox mard es tvum,mi pah el erknqum trchox axchik original linelu mitumnerov. Es el em tenz idealist-maximalist exel( de guze hima el mi qich mnazel a) amen depqum paha galis u ashxaru undunum es ira sax anardarutyunnerov.
May 5, 2008 at 8:13 am
Hacheli e Alana jan,
urax em vor het es ekel u pordzel es indz haskanal kam chhaskanal
inch asem,,, indz haskanale mi qich djvare, yes mi poqr parz, mi qich djvar em…….. inch arac, mard em
vichelu haves el chunem…shpvel karox enq
May 5, 2008 at 8:30 am
մեկ էլ լավ նորություն - բոթասս եղելա!!!! Հոն բերած են!!! էնքան լավիկնա!!!
May 5, 2008 at 9:34 am
Poxadarz e Zarchka,
De jisht asaz tenz konkret qo hamar chei het ekel :)) Sakayn qez het aystex handipeln el hajeli e! Inqnatip u qarakusi mtazoxutyuniz durs mardkanz het shpvelu misht el hetaqrqir e!
Isk vijelu hamar,i nkati chunei konkret qez het,aveli shat et topicum,mardik mtnum ein himarutyunner ein xosum.De incheve.
De lav exi
Botasud el barov mashes
May 5, 2008 at 9:51 am
che,,, qez haskaca…. endhanrapes es verjers pordzum em “tetev tanel”, bayc mek mek chi stacvum

Qez ed topicum chem hishum,, amen depqum,,
… botasn el arden kamac-kamac mashum em,,, mersi