Էս նոր տարում լավ-լավ բաներ,
Արևելքից մի բուռ արև,
Հյուսիսային մի պտղունց ձյուն,
Չիր ու չամիչ, պնդուկ, նարինջ:
Ձեր սեղանից բուդն անպակաս,
Լիքը հյուրեր ավել պակաս,
Կարմիր աստղը միշտ գագաթին,
Նվերները բարձի տակին:
Հազար ու մի Ձմեռ Պապի`
Հազար տեսակ, հազար ռանգի,
Ձյունանուշներ կյաժ ու սառած
Աչք-ունքերը դզած փչած:
Խանութներում երկար հերթեր,
Ալան-թալան եքա սեյլեր,
Լույսեր-մույսեր, սերեր-մերեր,
Ձեր տներում մեծ բաքսիներ…
Կերեք, խմեք ուրախացեք,
Մի քիչ քնեք, ընդդարմացեք.
Բարի գալուստ քեզ, Նոր Տարի~,
Ձեր պարտքերը շատ չուշացնեք:
December 28, 2008 at 8:07 am |
Zarrrrrrrrrrraaaaaaaaaaaa shat lavn aaaaaaaaaa shat
))))
January 1, 2009 at 9:16 am |
Zaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaar, demq es!!!!!!!!!!!!!
February 21, 2009 at 8:53 pm |
Glad to read some poetry in your recent postings.
Love, Lola