… Մի ամիս հետո սկսեցին ուժեղ ցավերը: Հասցրին Մարգարյան. մամայի մորաքույրն էնտեղ ավագ քույր էր: Առաջին երեխեն, առաջին թոռը, մի ծափ, մի ուրախություն, մի թրթիռ… վերջապես էդքան սպասումներից հետո… ու ծնվում եմ ես……………
Մորքուրն ինձ տեսնում, լեզուն կապա ընկնում, իմ գեշությունից ու կապտությունից ինքն էլ կապտում, մենակ կարողանումա մրմնջալ, որ աղջիկա, ինձ ճանկում ու տանումա դուրս` մամայի աչքից հեռու:
Ես էլ` խեղճս, ինչ իմանամ, որ ինձ գորտի, լավագույն դեպքում ֆիզիկական կամ մի այլ տեսակի արատ ունեցողի տեղ են դնում, սկսում են մատներս հաշվել, ուզում են վրես կեղտ գտնել, ինչ ֆլան-ֆստան հետազոտության ասես, որ չեն ենթարկում, մինչև որ համոզվում են, որ բացի գեշությունից ուրիշ ոչ մի արատ չունեմ:
[....................................................]
Ու էդպես մեծացա… սա մերոնց համար իմ հետ կապված առաջին հիասթափությունն էր, որը չնայաց, տարիներ հետո վերացավ… մորաքույրն ամեն անգամ ինձ տեսնելիս ասում էր` «մաշ ալլահ, մաշ ալլահ,, էրեխեն գնալով սիրունանում է..» ես էլ հետ չէի մնում ու քանի որ խոսել սկսել էի ութ ամսականից ու արդեն պոեմներ էի արտասանում, իմ մասին ցիտատում էի` “Ես սևուկ ուլիկ, սիրուն բալիկ եմ”: Հաաա… մեկ էլ, երբ ասում էին, թե “չամիչ” երեխա եմ, մտածում էի, թե “չամիչը” աջ այտիս վրայի խալն է….
March 19, 2009 at 9:05 pm |
Աստված ի~մ այս աղջիկը որքաաաան անկեղծ է
March 20, 2009 at 6:40 pm |
duq el .. duq el!!!
))))))
March 23, 2009 at 7:13 pm |