The Incomplete Rain

When some 5 years ago a book of poems was given to me by its author I looked through it and put in the shelf – thought it’s complicated for me. Now I took it out again, cleaned the dust and placed it on my desk – it’s so dear.
The book is called “The incomplete rain”. The author is Hasmik Sargsyan. She is known in that midst and some of you may even know her, but never guess. Her poems speak for themselves and the poetess herself, so I will not dwell upon them and tell how wonderful they are, leaving it to your consideration. With kind permission of the author I will be posting some of her poems – those dearest to her and close to me.

Ես քեզ համար գրված բանաստեղծություն եմ:
Այլ հեղինակ

Ես տող առ տող պիտի գրվեի
Ու կարդացվեի տող առ տող,
Որ դառնայի այն, ինչ որ հիմա եմ քո աչքերում…

Իսկ դու ուզում էիր ինձ միանգամից կարդալ:

Իսկ ես տող առ տող պիտի գրվեի,
Ու դու պիտի զարմանայիր, թե որքան տարբեր են
Հնչերանգները իմ բանաստեղծության…

Իսկ դու ուզում էիր չզարմանալ:

Դու ուզում էիր միանգամից վրձնել իմ պատկերը.
Այն, ինչ իմ արտաքինն է, այնինչ
Դրանից դուրս էի ես, ու այնտեղ էր պետք ինձ փնտրել:

Ու այդ պատճառով երևի կտավը, որ ինձ պիտի պատկերեր,
Չստացվեց…

——————————————

Զգույշ քայլեք,
Անաղմուկ փակեք դռները,
Երեխաներին հեռացրեք տնից,
Շշուկով խոսեք գների մասին,
Մի նկատեք աղտոտ շքամուտքը
Եվ թափթփված իրերը սենյակներում,
Մի փակեք պատուհանը,
Անթափանց կտավներ կախեք նկարներից,
Պահարանից հանեք փոշոտված սևերը.-
Սերն է մեռնում.
Երբ ծերանա նրա շնչառությունը,
Չճչաք,
Հոգեդարձ միա արեք մեռնողին,
Թողեք, որ հեռանա անցավ,
Երանությամբ.
Թողեք աշխարհից անկարոտ հեռանա
Սերը,
Որ մեռնմում է:

———————————————–

Կիսաբաց պատուհանից ինձ են նայում վախվորած կարոտներս.
Ներս մտեք` ասում եմ ես,
Ներս մտեք. այսօր ես հաշտ եմ ձեզ հետ,
Ես ձեզ օրոր կերգեմ
Գյուղամիջյան ծղրիդների ձայնով,
Ու դուք անվրդով կքնեք.
Վաղը կանուխ կթեքվեմ ձեր սնարին,
Կհամբուրեմ ձեր քնատ աչքերը
Եվ գաղտագողի կհեռանամ`
Մոլորվելու քաղաքի ասֆալտներին:
Դուք քնեք խաղաղ:

Copyright Hasmik Sargsyan

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: