Պարզապես անձրև…

Եղածը մի մեծ բան չէ. ջուր է, անվճար բացօթյա ցնցուղ… դե, թող մի քիչ էլ կեղտոտ լինի, շաքար չես, չես հալվի, թող էսօրվա ֆենդ էլ քանդվի, կարևորը` աշխարհը դրանով չքանդվի… արժի՞ էս ջրի համար ծրագրերդ հետաձգես… դեռ էնքան ջրեր կհոսեն… լավ է Մեծ Բրիտանիայում չես ապրում, թե չէ չորս պատերիցդ էն կողմ բան չտեսնեիր, ստիպված լինեիր բոլոր պլաններդ անձրևի հետ ջուրը լցնել ու տեսարժան վայրերն էլ բուկլետներով ուսումնասիրել:

Չեմ հասկանում` ինչի՞ երեսով երես չունեք իրար հետ: Արի մյուս կողմից նայենք. որոշ մարդիկ ոգեշնչվում են բնության այս երևույթով… նորից անձրև, մշուշ, ամպ… տես, թե ինչքան պոեմներ են գրում, բոլոր կարևոր իրադարձություններն անձրևի տակ մի տեսակ շեշտադրություն են ստանում` թե’ սիրային, թե սգային… հիշի’ր քո շատ սիրելի բրազիլական պատմությունները, անգամ արհեստական անձրևներ են բերում…տերդ մեռնի գիտություն…իսկ դու էս կարևոր պահին զանգել ու ասում ես` արի հետաձգենք մեր հանդիպումը:
Ի՞նչ է, մենակ չասես, թե էս լխտիկ շոգի մեջ էս անձրևին չես սպասել. տե’ս ինչ մաքուր է օդը (ամեն դեպքում էդպես է թվում), ճիշտ է, երբ անձրևը դադարի, օդն էլի կլցվի վակումով, բայց ոչինչ, եթե ես` աշխարհիս ամենամրսկանս, համաձայն եմ, ապա դու խոսելու տեղ էլ չունես…

Նման ծիծաղելի տեսարան էլ ե՞րբ կտեսնես: Ես երթուղայինի մեջ եմ` չոր ու ապահով, իսկ դու պետք է միայն տեսնես իմ քրտնած ապակուց այն կողմ ինչ է կատարվում. ամեն մեկը մի ապաստան է փնտրում, թե առաջ երթուղային կանգնեցնում էին փողոցի որ մասում պատահի, հիմա ո~նց են մժեղների նման խռնվել հենց կանգառի ծածկի տակ (վա~յ, մենակ թե քթիս տակի ծիծաղը մյուս ուղևորներին չհասնի… Թե էս երթուղայինն էլ մի քիչ դանդաղի, միգուցե բախտս բերի, անձրևը հանդարտվի, ու ես էլ էս թրջվածների օրը չընկնեմ… ինչ մեղքս թաքցնեմ): Դու էլ ասում ես եսիմինչեր… զույգերն էլ էսպիսի առիթի են սպասում, որ իբր թե պատահաբար գրկեն իրար, մոտիկանան, տաքացնեն, տաքանան…….

Ջրերն էլ հո չեն հոսու~մ… փողոցներն ի վար ու վեր… էս նորակառույց գետնանցումի համար էլ իսկական փորձություն է էսքան ջուրը մի ծակով անցկացնելը… դե’, թե “տղա” ես, անցի’ր փողոցը… տղա չեն, երկու կին են, չլըմփ-չլըմփ հո չանցան փողոցը ու քցվեցին երթուղայինի մեջ: Քթներից ու պնչներից ջուրը գյոլ տված գնում է…հետն էլ տանում է դեմքների կես մետրանոց շպարը…խեղճերը ոնց որ ճապոնական թատրոնի գրիմանոցից փախած լինեն…

Ես էլ եմ “տղա”. ուզեմ չուզեմ պիտի իջնեմ… էս մաչոն էլ իբր թե ինձ զգուշացնում է, որ զգույշ իջնեմ, ջուր է…. Ի~նչ եք ասում… ես էլ ձկնիկ եմ` սևահեր… Հարգելի’ս, “Ջուրը մտնողն անձրևից չի վախենա”, ասում եմ մտքումս ու թռնում ջուրը… սա հո մեռո~ն է………..

Լսի’ր, ես արդեն հասել եմ, ոտքից գլուխ ջուր եմ, կամ արի քեզ էլ թրջենք, կամ էլ տար ինձ չորացրու… ճիշտ է, պարզապես անձրև է, բայց ես էլ միևնույն է մրսկան եմ. որ հիվանդացել եմ, սև անձրև կգա գլխիս…

4 Responses to “Պարզապես անձրև…”

  1. impression Says:

    Զառ, կարոտեցի անձրևը…

  2. Tigran Says:

    Ed vor himarn e qez asel ari hetacgen handipum@ , mite qez het handipels miayn shoxer@ qo chen tesnum irenc arjev u caynt zrngun lsum …..

  3. Tigran Says:

    Lav es mtnum ckniki kerpari mej , qich er mnum havatai mi canc vercnei u qez vorsai )

  4. Zarchka Says:

    Tigran jan,,, nman andzrevin uzes te chuzes dzknik es darnum ;)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: