Archive for March, 2009

My Flamingo Flower

March 24, 2009

Anturium Schott

Anturium Schott
(more…)

մեջբերում…

March 19, 2009

… Մի ամիս հետո սկսեցին ուժեղ ցավերը: Հասցրին Մարգարյան. մամայի մորաքույրն էնտեղ ավագ քույր էր: Առաջին երեխեն, առաջին թոռը, մի ծափ, մի ուրախություն, մի թրթիռ… վերջապես էդքան սպասումներից հետո… ու ծնվում եմ ես…………… (more…)

Uraaaaa!!!! No miming by law!!!

March 5, 2009

It is high time we had this article in the law forbidding miming during concerts!!!

ՀՀ մշակույթի նախարարի N 43-Ա 18.02.09 հրամանի համաձայն
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված դահլիճներում կենդանի երգեցողությամբ համերգների և միջոցառումների որակը բարձրացնելու և ի նպաստ սպառողների իրավունքների պաշտպանության`
1. պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма +) գործածումը.
2. այլ համերգներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի (օգտագործողի) պարտավորությունը` կենդանի երգեցողության (фонограмма -) կատարման կամ ձայնագրվածքների (фонограмма +) օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի և ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում:

Funnily, I wrote an article about this poor situation a year back, but never posted it, something I will do now(already posted in the previous entry), especially when an abstract from what I wrote was recently used in a daily newspaper. However, there is a number of entries I posted here regarding the same crappy, lifeless music in Armenia – Diversity??, Rabizmania, Temporal anthems… and a number of some others.

Դուպլիկատորական կենդանություն

March 5, 2009

…Մինչդեռ, առանց ձևական համեստության, հայը տաղանդավոր, իր տեսակի մեջ ունիկալ, յուրահատուկ գեղագիտական ճաշակ ու մշակույթ ունեցող ազգ է, որը, գտնվելով քաղաքակրթության խաչմերուկներում, բազմիցս ջանքեր է գործադրել չձուլվելու անձև, անտիպ, անհիմք ամբոխներին` ձգտելով պահպանել հայկական ունիկալությունը, իր յուրաքանչյուր ստեղծագործությունում հաջողելով պահպանել յուրօրինակությունը, չկրկնել անգամ իր ստեղծած նախկին աշխատանքը: Սա նոր չհորինեցի, բոլորն են այդպես կարծում:
Թե այդ ո՞ր փոփոխություններն ազդեցին նման մտածողության վրա, որ արվեստի փոխարեն նախընտրեցինք արհեստականությունը, տձևությունը, անհատականությունը զիջեցինք ուրիշներից «copy-paste» անելու տարբերակին… իսկ խոսքն անգամ ավանգարդիզմի մասին չէ: (more…)

In Memory of Suren Chanchuryan

March 4, 2009

He was a legend, great dancer, very enthusiastic person, who gave second birth to the State Dance Ensemble of Armenia, he was its Artistic Director… he was my uncle who I never met, but always liked and respected…. Today he passed away at his 71.

 I wanted to link to an article I found dedicated to his 70th anniversary.

Rest in peace, my uncle Suren Chanchuryan.

– Մինչ օրս էլ պարը ինձ համար մի անբացատրելի երեւույթ է: Բայց գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո` հոգուդ թռիչքը շարժումի վերածվելով, փոխանցվի մարմնիդ: Եթե պարելիս դու մտածում ես ինչպես պարել` վատ պարող ես, իսկ եթե մտածում ես ինչ պարել` ուրեմն կհասնես հաջողության: Պարը, ինձ համար, հոգեւոր տարածք է, հանդիսատեսի եւ աշխարհի հետ զրուցելու միջոց: Ինքնարտահայտման միջոց: Պարելիս, քո երակներում պետք է հոսի ժողովրդիդ պատմությունը, նախնիներիդ գենետիկ հիշողությունը, հպարտությունը` հայ լինելու, հայերեն մտածելու համար: